|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 162 անօդաչու թռչող սարք, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ամենաշատը՝ 57 անօդաչու թռչող սարք, խոցվել է Կուրսկի մարզում։ Բելգորոդի մարզի վրա խոցվել է 31 անօդաչու թռչող սարք, Լիպեցկում՝ 27, Վորոնեժում՝ 16, Բրյանսկի և Ռյազանի վրա՝ 11, Օրյոլում՝ 6, Ղրիմի վրա՝ 2 և Տամբովում խոցվել է 1 ԱԹՍ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։