|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 49 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«13-ական անօդաչու ոչնչացվել է Կուրսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում, 9-ական` Վորոնեժի և Օրյոլի մարզերում: 2-ական ԱԹՍ չեզոքացվել է Բրյանսկի մարզում և Չուվաշիայի Հանրապետությունում, 1-ը՝ Բելգորոդի մարզում», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։