|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական յոթ ԱԹՍ են ոչնչացրել Ռուսաստանի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում՝ սեպտեմբերի 7-ի ժամը 23.05-ից մինչև սեպտեմբերի 8-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են ուկրաինական 7 անօդաչու թռչող սարքեր՝ երեքը՝ Տուլայի մարզի տարածքում, երկուսը ՝ Սմոլենսկի մարզի տարածքում, մեկը՝ Բրյանսկի մարզի տարածքում, մեկը՝ Ռյազանի մարզի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ: