կարևոր
2137 դիտում, 16 ժամ առաջ - 2026-01-04 13:29
Աշխարհ

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 90 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի մարզերում

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 90 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի մարզերում

ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 90 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Անցած գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա հունվարի 3-ի ժամը 23.30-ից մինչև այս տարվա հունվարի 4-ի ժամը 7․00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են 90 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 37 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի, 22 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի, 11 ԱԹՍ՝ Կալուգայի մարզի, 11 ԱԹՍ՝ Մոսկվայի շրջանի (այդ թվում՝ դեպի Մոսկվա թռչող երեք ԱԹՍ), 4 ԱԹՍ՝ Տուլայի մարզի, 2 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի և մեկական ԱԹՍ՝ Բելգորոդի, Ռոստովի և Օրլովի մարզերի վրա։

Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ից մինչեւ 09.00-ն էլ ռուսական մի շարք շրջաններում խոցվել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։