Միասին կարող ենք
կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 10:58
Աշխարհ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում մոտ 290 ուկրաինական ԱԹՍ են խոցել

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում մոտ 290 ուկրաինական ԱԹՍ են խոցել

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են մոտ 290 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի շրջանների, Սև և Ազովի ծովերի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Անցած գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև ընթացիկ տարվա մայիսի 13-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 286 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Տամբովի, Յարոսլավլի, Օրյոլի, Տուլայի, Կալուգայի, Ռյազանի, Աստրախանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Կալմիկիայի, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի վրա: