կարևոր
439 դիտում, 45 րոպե առաջ - 2025-11-28 14:28
Աշխարհ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են գրեթե 140 ուկրաինական դրոն․ ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են գրեթե 140 ուկրաինական դրոն․ ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են գրեթե 140 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 136 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 46 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզի տարածքում, 30-ը՝ Սարատովի մարզի, 29-ը՝ Ղրիմի Հանրապետության, 12-ը՝ Սև ծովի ջրատարածքի, 6-ը՝ Բրյանսկի մարզի, 5-ը՝ Վոլգոգրադի մարզի, 2-ը՝ Վորոնեժի մարզի, 2-ը՝ Մոսկվայի շրջանի տարածքներում, 2-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, մեկական՝ Կուրսկի մարզի և Կալուգայի մարզի տարածքներում։