կարևոր
361 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-18 23:14
Տարածաշրջան

Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը»

Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը»

Թուրքիայի Սամսուն քաղաքի քաղաքապետ Հալիթ Դողանը հայտնել է, որ Մերթ գետի տարածքում նախատեսվում են լայնածավալ փոփոխություններ։ Ըստ քաղաքապետի՝ 170 մլն լիրա (3.37 մլն դոլար) արժողությամբ նախագծի մրցույթն ավարտվել է ու ծրագրում են ստեղծել հատուկ տարածք գոնդոլներով ու նավակնեով ջրային զբոսանքի համար։

Նշենք որ գոնդոլը վենետիկյան ավանդական թիավարական նավակ է ու համարվում է Վենետիկի խորհրդանիշներից մեկը։

Քաղաքապետի խոսքով՝ Մերթ գետի հունի բարեկարգման աշխատանքները շարունակվում են ու նախատեսվում է հնարավորինս ընդլայնել տարածքը։ Բացի այդ այցելուների ու տեղի բնակիչների համար կստեղծվի հանգստի գոտի։

Թուրքական աղբյուրը նշել է, որ Սամսունը կդառնա «Թուրքիայի Վենետիկը»։

Աղբյուրը՝ Ermenihaber