կարևոր
2554 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-19 17:29
Քաղաքական

Վտանգավոր նպատակ կա․ պատգամավորը՝ 150․000 դոլարով ՀՀ քաղաքացիութուն ստանալու մասին

150․000 դոլար ներդրման դիմաց Հայաստանի քաղաքացիութուն տալը տնտեսապես ի՞նչ օգուտ կտա ու ի՞նչ վնաս կտա մեր երկրին․ հարցին ի պատասխան  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց հետևյալը․«Նախ՝  այդ 150 հազար դոլարի դիմաց  քաղաքացիություն շնորհելը ,  տնտեսական շահով պայմանավորված չէ։  Այստեղ թաքնված վտանգավոր նպատակ կա․  տնտեսական չէ նպատակը , սրանք պարտադրված հիմա էլ Հայաստանը տանում են թրքացման, այսիքն՝  Արցախի հանձնման գործընթացն ուզում են ավարտեն, Արցախը հայաթափեն , հիմա արդեն ինտենսիվորեն օգտագործելու են  նաև փափուկ ուժը։  Ո՞ր երկրի քաղաքացիներն առավելապես այդ գումարի դիմաց  կգան Հայաստանի սահմանամերձ գյուղերում գյուղնշանակության հող առնեն, 150 հազար դոլարով կարելի է ամբողջ գյուղի հողերը գնել  և ստանալ քաղաքացիություն, սա լինելու է ծրագրված և , իմ կարծիքով, հայտնի կենտրոններից՝  թուրք-ադրբեջանական ֆինասավորմամբ․ նման դեպքում  տնտեսական կապիտալտը շատ պարզ, արագ ու հեշտ կդառնա քաղաքական կապիտալ , իսկ իրենք ինչ են սիրում ՝ փող, փող ու էլի փող և ամեն մեկը ստանալու է իրենը»։

Մանրամասն՝ տեսանյութում։