|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Աշխահահռչակ տենորը՝ Պլաչիդո Դոմինգոն, կժամանի Երևան:
Հիրավի բացառիկ այդ համերգին ներկա լինելու հնարավորություն կունենան տոմսերի համար 20.000-150.000 դրամ վճարելու պատրաստակամություն ցուցաբերողները: «Տոմսերի նման արժեքն, իհարկե, ինքնանպատակ չէ: Համերգի ինքնարժեքն անասելի բարձր է: Եվ տոմսերի վաճառքով մեծապես պայմանավորված է համերգի կայացումը»,- տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Աշխարհահռչակ տենորի համերգը նախատեսված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: