|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը
Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:
Բայցայնպես․ «Ադրբեջանցիները սահմանադրական առկա դրույթների պայմաններում պատրաստ չեն և չեն ցանկանում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և այն վավերացնել»։
Այսինքն. «Եթե ուզում եք համաձայնագիրը ստորագրենք, սահմանադրությունը փոխեք, բայց դե դա Հայաստանի ներքին գործն է»։ Դա այլ կերպ քան վերջնագիր չես կարող դիտել։
1939 թվականի սեպտեմբերի 3-ին անգլիացիներն ու ֆրանսիացիները գերմանացիներին «առաջարկեցին» մինչև առավոտյան ժամը 11-ին տեղեկացնել, որ վերջիններս պատրաստ են զորքերը դուրս բերել Լեհաստանից։ Իհարկե, դա գերմանացիների ներքին գործն է, բայց դե եթե նրանք բրիտանական «առաջարկն» անտեսեն, պատերազմ կսկսի:
Հետաքրքիր է, ըստ Փաշինյանի ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը։ Պատերազմ թե՞ ստատուս քվոյի պահպանում։ Դե, ըստ ՔՊ-ի, պատերազմ չի լինի, որովհետև ԹՐԻՓՓը կա, սահմանին եվրադիտորդները կան։ Ստատուս քվոն, ըստ ՔՊ-ի, փաստացի խաղաղությունն է, սահմաններին չեն կրակում։ Ուստի ինչու՞ են շտապում։ Հայաստանի ներքին կյանքը կարգավորելու համար Հայաստանի Անկախության հռչակագիրը խոչնդոտ չէ։
Ուղղակի մնաց պարզենք, ինչ ի նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ եթե իրենք ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չստանան, որ կարողանան հանրաքվեի դնեն սահմանադրության նոր տեքստը, պատերազմ կսկսի։ Ո՞վ էր պատրաստվում Հայաստանի դեմ պատերազմել և ինչու՞։ Լաբուբու՞ն։
P.S. Չմոռանանք, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ մեր սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանը համարել էր «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելու նախապայման․․․․»։