|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է. «Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են, թե, իբր, Ադրբեջանի ՊՆ-ն առաջարկել է ՀՀ ՊՆ-ին Ադրբեջանում պահվող հայկական ընտանիքի անդամների և Կարեն Պետրոսյանի դիակի փոխանակումն իրականացնել` հայկական կողմից պահանջելով դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված երկու դիվերսանտների եւ մեկ դիվերսանտի դին, սակայն հայկական կողմը հրաժարվել է: