կարևոր
1069 դիտում, 3 ժամ առաջ - 2026-10-21 19:58
Քաղաքական

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ կալանքի որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում:

Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, նրա հետ առավոտյան ձերբակալված մյուս 13-ին՝ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև՝ ընտրակաշառք ստանալու համար: