|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի համար օգտագործվող ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել, ինչի արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ, Կիևում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ և ծովային նավեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։