|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ զինված ուժերը գիշերը բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով խմբակային հարվածներ են հասցրել Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերության ձեռնարկություններին, որոնք ներգրավված են ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Բացի այդ, խոցվել են Օդեսայի, Չեռնոմորսկի և Օդեսայի մարզի Իսմայիլի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են ռազմական նշանակության բեռների, վառելիքաքսուքային նյութերի առաքման և պահպանման համար:
ՌԴ ՀՕՊ միջոցներն իրենց հերթին գիշերը խոցել են 178 ուկրաինական անօդաչու թռչող սարք Կալուգայի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կուբանի և Ղրիմի վրա։