կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 11:59
Աշխարհ

Կիևի ուղղությամբ ռուսական հարվածներ, Մոսկվայի ուղղությամբ էլ՝ 430 ԱԹՍ․ ինչ իրավիճակ է եղել գիշերը

Կիևի ուղղությամբ ռուսական հարվածներ, Մոսկվայի ուղղությամբ էլ՝ 430 ԱԹՍ․ ինչ իրավիճակ է եղել գիշերը

Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Հուլիսի 7-ը Կիևում սգո օր է հայտարարված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։Եվս 6 մարդ զոհվել է Կիևի մարզում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևում թիրախավորել է ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներ։

Փոխադարձ հարվածները շարունակվում են նաև հուլիսի 7-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 6-ի ժամը 20։00-ից մինչև հուլիսի 7-ի ժամը 8։00-ն երկրի տարածքում խոցվել է 452 ուկրաինական անօդաչու թռչող սարք։Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 6-ի երեկոյից մինչև հուլիսի 7-ի առավոտյան ժամը 6։00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 ԱԹՍ, որոնց մեկ մասը ոչնչացվել է մարզից հեռու։ 36 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Մոսկվայի օդանավակայաններն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։

Բելգորոդի մարզում էլ ուկրաինական հրթիռային հարվածներից մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը։

Ուկրաինան էլ հայտնել է, որ ռուսական հարվածներից Սումիի մարզում զոհվել է 2 խաղաղ բնակիչ։