|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր գիշեր ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել օդային և ցամաքային մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով, անօդաչուներով, որի հետևանքով Կիև քաղաքում խոցվել են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչուների մշակման ու արտադրությանը մասնակցող ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ի տվյալներով, խոցվել են Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար վառելաքսուքային նյութերի բեռնաթափման և պահման համար։