|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Վրաստանի մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարջվելաձեն մերժել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» ստեղծելու Կիևի կոչը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ այլ «ճակատների» բացումը կօգնի Կիևին, մասնավորապես, եթե Մոլդովան և Վրաստանը շահագրգռված լինեն վերադարձնել «Մոսկվայի կողմից գրավված տարածքները»։
«Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու Վրաստանին ուղղված կոչը չի բխում վրաց ժողովրդի շահերից»,- ասել է Սարջվելաձեն՝ հավելելով, որ նման կոչերը «սխալ են և չարդարացված»:
Խորհրդարանական ընդդիմադիր «Բարեփոխումների խմբի» ներկայացուցիչ Թեոնա Ակուբարդիան նույնպես լրագրողներին ասել է, որ Վրաստանում և Մոլդովայում ռուսական երկրորդ ճակատ բացելու կոչերը «անհիմն և բարոյապես չարդարացված հայտարարություն են»։
Հիշեցնենք, որ Կիևի՝ «երկրորդ ճակատ բացելու» կոչում նշվում էր նաև Արցախը՝ ՌԴ խաղաղապահների դեմ։