|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.56 |
| EUR | ⚊ | € 425.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.3097 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհակասեր հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։
«Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ «մնում է կադրից դուրս» ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու դիրքորոշումը»,-հայտնել են է ՌԴ ԱԳՆ-ից։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև «բացահայտ մանիպուլյացիա» և «ամեն ինչ գլխիվայր շրջված տրամաբանության օրինակ» են անվանել Հայաստանի՝ ԵՄ և Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին հայտարարությունները։