|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի զինուժը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և դրանց աշխատանքն ապահովող գազային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Հարվածները հասցվել են ցամաքային, օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության, բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով։
Որպես թիրախ նախանշված բոլոր օբյեկտները խոցվել են։
Բացի այդ, շաբաթվա ընթացքում 5 անգամ խմբային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, դրանց էներգիա մատակարարող օբյեկտներին, Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրման մեջ ներգրավված երկաթուղային ենթակառուցվածքին, ռազմական օդանավակայաններին, զինամթերքի պահեստներին, ծովային դրոնների և ԱԹՍ-ների հավաքման արտադրամասերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին: