|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում՝ շարժիչի խնդիրների պատճառով։
Այդ մասին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 4-ին Կալինինգրադ-Եկատերինբուրգ U6-404 չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում՝ շարժիչի խնդիրների պատճառով։ Վայրէջքը բնականոն ընթացել է», - ասվում է հայտարարության մեջ։
«Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը լուծելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Եկատերինբուրգ։