|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում առաջացած խափանումից հետո, հայտնում է «Սպուտնիկ Մոլդովա»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ շրջանցել Հայաստանի տարածքը՝ վառելիքը այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջք կատարելու համար։
Ուղևորներից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ շարունակում է սպասել հետագա անելիքների վերաբերյալ տեղեկատվությանը. շատերը բաց են թողել տարանցիկ չվերթները և չգիտեն, թե ինչպես տուն վերադառնալ:
FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ «հայտնաբերվել է աննշան անսարքություն» և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։
«Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգում է անցկացնում։ Ստուգումն ավարտվելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը», 0- հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։