կարևոր
340 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-08 12:54
Քաղաքական

Հայկական կողմը հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». մենք այդ հայտարարություններին պատասխանեցինք մարտի դաշտում. Ալիև

Հայկական կողմը հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». մենք այդ հայտարարություններին պատասխանեցինք մարտի դաշտում. Ալիև

Ալիևը «Հաղթանակի օրվա» ուղերձում հայտարարել է, որ հայկական կողմ Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով:

«Հայկական կողմն անընդհատ սպառնում էր մեզ։ Նրանք նոր տարածքների համար նոր պատերազմով էին սպառնում, փորձում էին վիրավորել մեր արժանապատվությունը՝ հայտարարելով, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Մենք այդ հայտարարություններին պատասխանեցինք մարտի դաշտում, որտեղ բոլորն ակնառու տեսան, թե ով ինչ արժե»,-նշել է թշնամակամ երկրի ղեկավարը՝ հավելելով.

«Նոյեմբերի 8-ին Շուշիի ազատագրումը, որն այսօր մենք նշում ենք որպես Հաղթանակի օր, փաստացի կանխորոշեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ելքը։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը»։

Այսօր լրանում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը։ 

2020 թվականի պատերազմից և 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո Արցախը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց։