կարևոր
2140 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-05 12:57
Քաղաքական

Եթե մանդատ չեք ստացել, ապա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում՝ Արցախը Հայաստան է և վերջ․ Էդուարդ Շարմազանով

Եթե մանդատ չեք ստացել, ապա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում՝ Արցախը Հայաստան է և վերջ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Կապիտուլյանտ-անմեղսունակներ, բա որ Արցախի ժողովրդից մանդատ չեք ստացել իրենց ապագան բանակցելու, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում.

Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ինչ պետք է, այն էլ բանակցում եմ։

Բանակցությունը սկսել եմ իմ սեփական կետից։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաղթարշավն անխուսափելի է։

Նոր պատերազմ, նոր տարածքներ։

Ինչո՞ւ պատերազմ բերեցիք ու 5.000 տղայի կյանք կործանեցիք։

Անպատասխանատու, թրքահպատակ ու պոպուլիստ սրիկաներ եք դուք՝ բոլորդ»։