|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«2018-ին ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ քվեարկել եւ մայիսի 1-ին,եւ մայիսի 8-ին։
Ի պատասխան Նիկոլի «զոմբիները» մայրաքաղաքի տարբեր հատվածներում իմ եւ իմ ընկերների սեւ լենտերն էին փակցնում ։
Նիկոլը այդպես զավթեց իշխանությունը՝ դագաղներով ու սեւ լենտերով։
Իրեն թվում էր, թե սեւ լենտեր փակցնելով մեզ սպանել է։
Բայց ոչ,այդ սեւ լենտերը խորհրդանշեցին մեր երիտասարդների ապագա հազարավոր կորուստները։
Եթե Շարմազանով-42 ու Աշոտյան -42.5 գրելով մենք կարող էինք խուսափել Արամ-18, Արտակ-19 կամ Արման-20 հազարավոր սեւ լենտերից՝ ջհանդամը թե մեր սեւ լենտերը չէիք փակցնի։
Բայց Աշոտյան-42.5 ու Շարմազանով-42 ընդամենը սկիզբն էին ձեր մահաբեր գործերի»։