|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեսանյութերով արձանագրել եմ ու տպավորությունս այն է, որ Արծվիկ Մինասյանն առնվազն մի քանի մարմնական վնասվածք է ստացել, իսկ սա ենթադրում է ակնհայտ քրեորեն հետապնդելի արարք և սա դառնալու է բավական ընդգրկուն քրեական գործ. Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ասաց «Հայաստաան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Իսկ թե բարոյական ինչ գնահատականի կարժանանա, օրինակ, Աննա Մկրտչյանի տեսարանն ապահովելու վարքագիծը, չգիտեմ, բայց ասեմ՝ գարշանք էր առաջացնում ուղղակի:
Նրա խոսքով՝ այս իշխանության գործողությությունները բռնապետություն անվանելը հաճախ ընկավել է խիստ գնահատական, մինչդեռ այսօր ԱԺ դահլիճում ընդմիջմանը դրսևորված վարքագիծը լրիվ դրա վկայությունն է:
Սադամ Հուսեինի, Պինոչետիի կամ այլ բռնապետերի օրոք իրենց պառլամենտերում նման վարքագիծ դուք երբեք չէիք տեսնի: