կարևոր
535 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-11 16:36
Հասարակություն

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։

Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների շրջանում հանկարծակի նկատել է ազգությամբ թուրք մասնագետների։

Թեմայի առնչությամբ Armsport.am-ը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի հետ՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։

Ֆեդերացիայից հայտնել են, որ նշված անձինք ներգրավված են ՈւԵՖԱ-ի հեռարձակման անձնակազմում.

«Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նկարահանման բացառիկ իրավունքը տասնյակ տարիներ պատկանում է ՈւԵՖԱ-ին։ Խաղերի նկարահանումն իրականացնում է անմիջապես ՈւԵՖԱ-ի խումբը, որի կազմում արդեն երկար տարիներ ընդգրկված են նաև ազգությամբ թուրք աշխատակիցներ»։