|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ:
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն որոշում է կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր բողոքարկված որոշումները: