|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հանրի Սաբին՝ ՀՅ Դաշնակցության մասին
1987թ. յունիսի 18-ին, Հայ Դատի քաղաքական հետապնդման ուղղութեամբ, կարեւոր եւ հիմնական իրագործում արձանագրուեց Եւրոպական Խորհրդարանում, որն իր մեծամասնութեան քուէով, որդեգրեց «Հայ Դատի քաղաքական լուծման մասին» որոշում-բանաձեւը, որով սոյն խորհրդարանը, ոչ միայն պաշտօնապէս ճանաչում էր Հայոց ցեղասպանութեան պատմական իրողութիւնը, այլեւ յորդորումում էր Թուրքիայի կառավարութեանը նոյնպէս ճանաչել այն, եւ այդ քայլը նկատւում էր, որպէս բացարձակ նախապայման Թուրքիայի համար՝ Եւրոպական Հասարակաց Շուկային անդամակցութեան ։
Այս բանաձեւի ընդունման գործընթացում նշանակալի դեր է ունեցել ֆրանսիացի ֆիզիկոս, պետական գործիչ, քաղաքապետ, Սոցիալիստական կուսակցութեան ղեկավարներից՝ Հանրի Սապին (1933-2011թթ․), ով անընդմէջ ընտրուել է Եւրոպայի Խորհրդարանի պատգամաւոր, 1981թուականից մինչեւ՝ 1994թ․։
Սաբին Եւրոպայի Խորհրդարանի վերոնշեալ որոշման կայացման հետ կապուած հետգային հետաքրքրական անդրադարձ է ունեցել ՀՅԴ դերակատարութեան մասին․ «Եթէ չըլլար ՀՅ Դաշնակցութիւնը վստահ եմ, որ այսօր պիտի չըլլայինք հոն, ուր որ ենք, եւ որ Եւրոխորհըրդարանը երբեք պիտի չքուէարկէր որոշումը, եւ որ հայ ժողովուրդի պատմութեան մէջ բացուող հանգրուանը պիտի մնար խորհրդածութեան հանգրուան, մեծ ցաւի շարունակման հանգրուան, իսկ այս կուսակցութիւնը իսկապէս որ եղաւ շարժիչ ուժը քաղաքական հոլովոյթին, կը կրկնեմ, մնալով բոլորին բացուած, բոլորը ընդունող լայնամիտ կուսակցութիւն մը, ինչ որ եւ շատ կարեւոր է եւ մեծ պատիւ կը բերէ իրեն» («Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1988 յունուարի 9, էջ 5)։
Այսպիսով Հանրի Սապին իր հայանպաստ, բեղուն կեանքի այս դրուագով, ակամայից վեր է հանել՝ Թուրքիա-Ադրբեջան-ՔՊ եռեակի հակասփիւռքեան այսօրեայ մղձաւանջի, հակադաշնակցական հիստերիայի գլխաւոր պատճառը․․․
Կարեն Խանլարյան
,ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր