կարևոր
436 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-12 18:34
Աշխարհ

NVIDIA-ի ղեկավարը հեռացել է լրտեuական սկանդալից հետո

NVIDIA-ի ղեկավարը հեռացել է լրտեuական սկանդալից հետո

Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է, որ Հուանգն անհապաղ կթողնի Nvidia-ի նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոնները։

Նոյեմբերի սկզբին ընկերության ղեկավարներից մեկը հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ կապված չինացի ձեռնարկատեր Ալիս Հուանգի հետ ունեցած սիրավեպի մասին պնդումների հետ։ Հուանգը կրում է նույն ազգանունը և հանդիսանում է Սինգապուրում գործող «Megaspeed» ընկերության հիմնադիրը, որը Nvidia-ի չիպերի գնորդներից է։

Ըստ «The New York Times»-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կասկածում են, որ այդ կինը համագործակցում է չինական հետախուզության հետ։

Պեկինը հերքել է այդ մեղադրանքները։