|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան Կլոդ Բարտոլոնը պաշտոնից ազատել է իր տեղակալ Դենի Բոպենին, ով մեղադրվում է սեռական բնույթի նկրտումների մեջ. ըստ РИА Новости-ի` հաղորդում է France Presse գործակալությունը:
Բոպենը պատգամավոր էր ընտրվել Կանաչների կուսակցությունից, որի մի շարք կին պատգամավորներ այժմ նրան «ոտնձգությունների և սեռական ագրեսիայի» մեղադրանք են ներկայացնում: Բոպենի ենթադրյալ զոհերի վկայությունները երկուշաբթի տարածել են France Inter ռադիոկայանը և Mediapart պորտալը:
Սկանդալից որոշ ժամանակ անց Ազգային ժողովի նախագահը հրավիրել է Բոպենին և պահանջել հրաժարական տալ:
Բոպենի փաստաբանը հաստատել է հրաժարականի մասին լուրը, սակայն հայտարարել, որ իր պաշտպանյալն անմեղ է: Նա նշել է, որ քաղաքական գործիչը հավանորեն դատարան կդիմի` իրեն զրպարտելու բողոքով: