|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բացահայտված սեքսուալ սկանդալի «գլխավոր հերոս», ԱՄՆ սենատոր, հանրապետական Ջոն Էնսայնը հրաժարական է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է New York Times-ը, 2009թ. սենատոր Էնսայնը խոստովանել է, որ արտամուսնական կապի մեջ լինելով Սինթիա Հեմփթոնի հետ, աջակցել է սիրուհու ամուսնուն՝ Դուգլաս Հեմթոնին, Նեւադա ընկերությունում լոբբիստական աշխատանք գտնելու ուղղությամբ։
Էնսայնը հայտարարել է, որ հրաժարականից հետո, այլեւս չի առաջադրի թեկնածությունը ամերիկյան Սենատի 2012թ.-ին կայանալիք ընտրություններում:
Էնսայնը հայտարարել է, թե այսօր իսկ նամակ է ուղարկելու փոխնախագահ Ջո Բայդենին` տեղեկացնելով իր հրաժարականի մասին:
«Ես վստահ եմ, որ որեւէ օրենք եւ վարքի որեւէ կանոն չեմ խախտել: Սակայն ես չեմ կարող ենթարկել իմ ընտանիքը, իմ ընտրողներին եւ սենատին հետագա փորձությունների` հետաքննության, ձգձգվող դատաքննությունների տեսքով»,- նշել է Էնսայնը:
Հիշեցնենք, որ Ջոն Էնսայնը Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի համահեղինակներից է։ Նա մի քանի այլ սենատորների հետ դիմել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով։