|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:
Նիստը ավելի ուշ դադարեցվել է:
РИА Новости-ն հայտնում է, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները միջադեպից հետո պահանջել են խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը:
Նշենք, որ միաժամանակ Թբիլիսիում ակցիա է անցկացվում. հարյուրավոր ակտիվիստներ պահանջում են, որպեսզի ռուսական պատվիրակները անհապաղ լքեն երկիրը: