կարևոր
283 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-12 16:58
Քաղաքական

ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ այլ պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է»,- ասել է Մատվիենկոն։