|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ԵՄ Խորհրդի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը և հայտարարել, որ այդ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել Թուրքիայի վճռականության վրա. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կայացրած որոշումները ոչ մի կերպ չեն կարող ազդել Թուրքիայի կողմից Միջերկրականի արևելյան ջրերում իրականացվող աշխատանքների վրա: Այս որոշումները ցույց են տալիս, որ խոսք անգամ չի գնում Կիպրոս կղզու բնական պաշարների նկատմամբ հավասար իրավունքներ ունեցող կիպրոսցի թուրքերի մասին, այնպիսի տպավորություն է` կիպրոսցի թուրքերը չկան, և երևում է ԵՄ-ի` Կիպրոսի հարցում կողմնակալությունը և նախապաշարմունքը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: