|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինայի հարցով բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչները պետք է լինեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, քանի որ նրանք արդեն նման մանդատ են ստացել համապատասխան պաշտոններում նշանակվելու միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։
«Եվրոպան արդեն ընտրել է իր ներկայացուցիչներին՝ Եվրախորհրդի նախագահ Կոշտային և Կայա Կալասին։ Երկուսն էլ, անկասկած, հաշվետու են ԵՄ անդամ երկրներին», – ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրամիությունը պետք է ներկայացնեն այնպիսի մարդիկ, որոնց վստահում են միավորման առաջնորդները։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Կալասի թեկնածության վերաբերյալ Մոսկվայի կարծիքը չպետք է ազդի եվրոպացիների կարծիքի վրա։
Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Եվրոպայի երկրները կարող են դառնալ Ուկրաինայի հարցով հաշտության բանակցությունների մասնակիցներ, երբ նրանց «խիղճն արթնանա»։