|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Իրան-ԵՄ հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ավելի լայն հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։
«Արաղչին դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումները՝ նշելով շարունակական ռազմական ագրեսիան օկուպացված պաղեստինյան տարածքներում և Լիբանանում»,-ասված է իրանական լրատվականի հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Իրանի միջուկային ծրագրին, որտեղ Արաղչին ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը այս հարցում։
Նաև հաղորդվում է, որ զրուցակիցները համաձայնել են Իրանի և եվրոպացի գործընկերների միջև շարունակական հաղորդակցության և խորհրդակցությունների կարևորության հարցում՝ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար։