կարևոր
337 դիտում, 27 րոպե առաջ - 2026-11-12 19:37
Աշխարհ

ԱՄՆ-ն տեսնում է՝ Եվրոպան ցանկանում է ավարտել պատերազմն Ուկրաինայում․ Քուշներ

ԱՄՆ-ն տեսնում է՝ Եվրոպան ցանկանում է ավարտել պատերազմն Ուկրաինայում․ Քուշներ

Եվրոպան ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջարեդ Քուշները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ։

Պուտինը Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ է հանդիպել։

Ուիտքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։

«Մենք տեսնում ենք, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել բանակցություններին. նրանք ցանկանում են վերջ դնել այս հակամարտությանը»,- մասնավորապես, ասել է Քուշները՝ Պուտինին։