|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոչ մի եվրոպական երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ը, չի ցանկանում թույլ տալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային տերություն է։ Այս մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին։
«Մենք պատերազմ չենք հայտարարել Ռուսաստանին: Չեմ կարծում, որ որևէ եվրոպական երկիր կամ ԱՄՆ-ը ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմ,- ասել է նա:- Մեր նպատակը հրադադարի հասնելն է»:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, և ՆԱՏՕ-ն ևս ունի նմանատիպ զինատեսակներ։ «Դուք, ի՞նչ է, ցանկանում եք միջուկային պատերա՞զմ»,- հարցրել է նա առավոտյան հեռուստահաղորդման հաղորդավարին՝ ի պատասխան հարցին, թե Ֆրանսիան պատրաստվո՞ւմ է զորք ուղարկել Ուկրաինայի պաշտպանության համար։