կարևոր
1048 դիտում, 7 ժամ առաջ - 2026-10-23 09:57
Հասարակություն

Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»

Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հայ-ռուսական «եղբայրության» մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները հարուցել են Արեւմուտքի զայրույթը:

Փաշինյանի արեւմտյան հովանավորների մոտ մտահոգություն է առաջացել, որ Հայաստանի ղեկավարն աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է անում եւ նորից կարող է վերադառնալ Ռուսաստանի գիրկը, ինչպես արել է բազմիցս, երբ Ռուսաստանից ազդակներ է ստացել։ Նաեւ սրանով են պայմանավորված արեւմտյան ՀԿ-ների եւ փորձագետների վերջին օրերի ակտիվացումն ու ՀՀ իշխանության հասցեին ուղղված քննադատությունը։ Այս խմբի մեջ տարբեր անձինք կան, իհարկե։ Առաջամարտիկներից մեկը կարծես Դանիել Իոաննիսյանն է, որը սկսել է խոսել ընդդիմությունից մանդատներ գողանալու, ՔՊ տասովշչիկների եւ այլ երեւույթների մասին, որոնք ակնհայտ են դարձնում հունիսի 7-ին ընտրված իշխանության ոչ լեգիտիմ լինելը։ Իսկ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների չեղարկման արդյունքում ընտրելու հնարավորությունից զրկված անձանց իրավունքներն են պաշտպանելու՝ ընդհուպ մինչեւ Եվրադատարան։ Արդեն դիմողներ ունեն։