|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«Սոչիում, «Վալդայ» ծրագրի շրջանակում, Պուտինի արձանագրած Արևմուտք-Ռուսաստան էլ ավելի սրվող հակամարտությունն իր «պտուղներն» է տալիս ոչ միայն հարևան Վրաստանում, որտեղ սպասվում է մինի Ուկրաինա, որն էլ իր հերթին կարող է հեղափոխությամբ ու անջատողականությամբ վարակել Ջավախքը, այլև Հայաստանում: Մեր տեղեկություններով՝ Արևմուտքը ձեռքերը ծալած չի նստել Վրաստանում և Հայաստանում:
Կոնկրետ Հայաստանում այս տարվա համար «Եվրասիա» ամերիկյան հիմնադրամը նախատեսել է տասը միլիոն դոլարի գրանտ՝ քաղաքացիական սեկտորը և հասարական կազմակերպությունները «ոտքի վրա» պահելու համար: Որոշ տեղեկություններով՝ այս օրերին տեղի ունեցած «Անոնիմուս» շարժումն այդ դրսևորումներից մեկն էր, իսկ առաջիկայում արևմտամետ «շարժումերն» ավելի լայն թափ կստանան՝ դառնալով հակակշիռ Կիսելյով-Մարգարիտա Սիմոնյան զույգի «ուղեղային լվացումներին»»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: