կարևոր
370 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-24 12:29
Քաղաքական

Ծննդավայր բաժնում «Ադրբեջան» գրությունը ապօրինի է, միջազգային պահանջ չէ և իրականացվում է Ադրբեջանի պահանջով․ Հոխիկյան

Ծննդավայր բաժնում «Ադրբեջան» գրությունը ապօրինի է, միջազգային պահանջ չէ և իրականացվում է Ադրբեջանի պահանջով․ Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Հայկական անձնագրերի մեջ Արցախում ծնված հայերի ծննդավայր բաժնում «Ադրբեջան» գրությունը ապօրինի է, միջազգային պահանջ չէ և իրականացվում է Ադրբեջանի պահանջով։

Իմ ձեռքի տակ է Հունաստանում ապրող և այդ երկրի քաղաքացի 1978 թ. ծնված մեր մի հայրենակցի անձնագիրը, որտեղ ծննդավայրի բաժնում հստակ գրված է «Ստեփանակերտ», հետևաբար եթե ԵՄ անդամ երկրում խնդիր չէ Արցախի մասին հիշատակումը, ապա Հայաստանի պարագայում որևէ դեպքում չպետք է խնդիր լինի, եթե իհարկե, թելադրանք չկա Ադրբեջանի կողմից։

Սիրելի Արցախցիներ, ոչ մի կերպ մի համաձայնեք ձեր անձնագրերում թշնամի երկրի մասին հիշատակումը և նույնիսկ դատական կարգով հասեք Արցախի ինքնության մատնանշմանը»։