|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները։
«Այո՛, մենք վիրավորներ ունենք։ Չի կարելի ակնկալել, որ բորենիներից պաշտպանվող առյուծը վերքեր չի ստանա։
Բայց այդ վերքերը միայն ուժեղացնում են նրա մռնչյունը և սրում ճանկերը։ Իրանը սեփական անձը պաշտպանելու է ավելի վճռականորեն։
Սակայն արժե մտածել՝ ովքե՞ր են իրականում «վիրավոր կենդանիները»։
Նրանք, ովքեր պարտվել են հին քաղաքակրթությանը և սեփական ժողովրդին ընտրություններում, իսկ այժմ դժգոհ են Իրանի տնտեսական խեղդմանն ուղղված ապօրինի գործողության ձախողումից»,- ասել է դիվանագետը։