կարևոր
574 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-23 20:08
Աշխարհ

Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել գաղտնի տեղեկությունները օտար պետության փոխանցելու համար

Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել գաղտնի տեղեկությունները օտար պետության փոխանցելու համար

Չինաստանում Մա ազգանունով նախարարության աշխատակիցը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, բացի այդ, պաշտոնյայի ողջ անձնական ունեցվածքը բռնագրավվել է։

Ըստ գործի նյութերի, Ման ստորագրել է «համագործակցության համաձայնագիր», ստացել է ամսական ֆիքսված վճար և նոութբուք՝ տեղեկատվություն փոխանցելու համար։

Չինաստան վերադառնալուց հետո նա ցերեկը հավաքել է գաղտնի նյութեր, իսկ գիշերը՝ տանը կազմել ֆայլեր և ուղարկել գաղտնի կայքերի միջոցով։

Ընդհանուր առմամբ, նա փոխանցել է ավելի քան 100 հետախուզական տեղեկատվություն, որոնցից 9-ը դասակարգվել են որպես «գաղտնի», իսկ 26-ը՝ որպես «կոնֆիդենցիալ»։