|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Չինաստանի երկու նախկին պաշտպանության նախարարներ մայիսի 7-ին մահապատժի են դատապարտվել կոռուպցիայի գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են չինական պետական լրատվամիջոցները։
Ռազմական տրիբունալը համապատասխան դատավճիռը կայացրել է Վեյ Ֆենհեի և Լի Շանֆուի նկատմամբ։
Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար։ Նշվում է, որ դատարանը համաձայնել է դատավճռի կատարումը հետաձգել երկու տարով։ Չինական լրատվամիջոցները պարզաբանում են, որ երկրում հետաձգմամբ մահապատիժը հաճախ փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, եթե դատապարտված անձը հանցագործություն չի կատարում հետաձգման ժամանակամիջոցում։ Վեյ Ֆենհեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2018-2023 թթ.։
Նրանից հետո ռազմական գերատեսչությունը գլխավորել է Լի Շանֆուն. այդ պաշտոնում նա աշխատել է մեկ տարուց պակաս։
Նրանք հեռացվել են Կոմունիստական կուսակցությունից 2024 թվականին։