կարևոր
325 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-21 17:58
Հասարակություն

ՏԻՄ ընտրությանը մասնակցող ՀՅԴ թիմը Մեծամորի 31 բնակավայրի համար զարգացման մեծ ծրագիր ունի

Նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցում է նաև ՀՅԴ-ն։ 18 հոգանոց ցուցակը գլխավորում է Արամայիս Մխիթարյանը, ով համայնքային կառավարման տարիների փորձ ունի։ 

Նշենք, որ Մեծամոր խոշորացված համայնքի կազմում 31 բնակավայր է, որից 1-ը՝ քաղաքային, այն է՝ Մեծամոր քաղաքը, և 30-ը գյուղական բնակավայրեր։

Թե իրականում ի՞նչ ծրագրով է ընտրությանը մասնակցում ՀՅԴ թիմը, գյուղական բնակավայրերի զարգացման ի՞նչ հնարավորություններ են առաջարկում, զրուցել ենք ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» մարզային կոմիտեի նախագահ արամայիս Մխիթարյանի հետ։