կարևոր
1090 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-21 15:18
Քաղաքական

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ՀՀ-ին կոչ է անում փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ՀՀ-ին կոչ է անում փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ

Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը պահանջում է չլուծված հարցերի լուծում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները կամ նոր Հիմնական օրենքի ընդունումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը tagesschau24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ չնայած այս գործընթացը Երևանի ներքին գործն է, Հարավային Կովկասի կայունությունը և եվրոպական անվտանգությունը ուղղակիորեն կախված են դրանից։

Նախարարը նաև Ադրբեջանը անվանել է կարևոր և հուսալի էներգամատակարար, որը օգնում է Գերմանիային և Եվրոպային նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական հումքից։

Վադեֆուլը ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը՝ որպես Կենտրոնական Ասիայի հետ կապող օղակ, և հաստատել է, որ Բեռլինն ու Բաքուն արդեն իսկ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել մատակարարումների ծավալների ավելացման վերաբերյալ, որոնք կիրականացվեն հաջորդ տարի։