|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղինակ Վարդանովը գրում է.
«Բանակում 2 օր առաջ հերթական զոհն ունեցանք։
Ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մահացած զինծառայողի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։
Զինված ուժերում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանությանը, անդրադարձել էր իմ գործընկեր՝ Մարիաննա Ղահրամանյանը:
Հետևելով զարգացումներին՝ հարկ եմ համարում արձանագրել մի կարևոր հանգամանք. համակարգային խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Պաշտպանության նախարարության կառույցը՝ ի դեմս ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence կարծես որդեգրել է ՔՊ-ին բնորոշ գործելաոճը՝ փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել կարևորից։
Հարգելի՛ գործընկեր, մենք այսօր ունենք շատ ավելի կարևոր խնդիր, քան քննադատողներին թիրախավորելն ու թվերում ճիշտ ու սխալ գտնելը։
Մենք ունենք լուծելու գլխավոր խնդիր՝ Պաշտպանության նախարարության համակարգում խորացած խնդիրները բացահայտելու և վերացնելու հրամայականը։
Համակարգային արատները ներսից քայքայում են բանակը։ Եվ այս ամենի մասին լռելը կամ ուշադրությունը շեղելը որևէ կերպ չի կարող լուծում լինել։
Եթե չունեք այդ խնդիրները բացահայտելու և լուծելու կարողությունը, դիմեք նրանց, ովքեր կարող են և պարտավոր են օգնել։
Բանակում խաղաղ պայմաններում մարդկային կյանքեր են կորսվում։ Սա վիճաբանության կամ քաղաքական հակադարձումների թեմա չէ։ Սա պատասխանատվության, արժանապատվության և անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիր է»: