կարևոր
319 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-20 17:45
Հասարակություն

«Վեոլիա Ջուր»-ը վերակառուցում է Մասիս քաղաքն ու այլ բնակավայրեր սպասարկող ջրատարի վթարային հատվածը

«Վեոլիա Ջուր»-ը վերակառուցում է Մասիս քաղաքն ու այլ բնակավայրեր սպասարկող ջրատարի վթարային հատվածը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը լայնածավալ վերակառուցման աշխատանքներ է իրականացնում Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի Խարբերդի օրվա կարգավորիչ ջրամբարներ տանող ջրատարի վրա, որից սնվում են Մասիս քաղաքը, Այնթափ, Նոր Կյուրին, Արևաբույր, Մարմարաշեն և Ջրահովիտ բնակավայրերը՝ ընդհանուր շուրջ 9500 բաժանորդով։

Մոտ 9 կմ երկարությամբ ջրատարի մաշվածության հետևանքով միայն վերջին երեք ամսում արձանագրվել է շուրջ 30 վթար։ Դրանց պատճառով պարբերաբար դադարեցվել է պոմպակայանի աշխատանքը՝ հանգեցնելով վեց բնակավայրերի ջրամատակարարման ընդհատումների։

Խնդրին երկարաժամկետ լուծում տալու նպատակով ընկերությունը ձեռնամուխ է եղել ջրատարի առավել վթարային՝ 2350 մետր երկարությամբ հատվածի վերակառուցմանը։ Հին խողովակները փոխարինվում են 426 մմ տրամագծով նոր մետաղական խողովակներով։

Ծրագրի նպատակն է էապես նվազեցնել վթարների հաճախականությունն ու ջրակորուստները, կանխել երկարատև ջրանջատումները և բարձրացնել հազարավոր բնակիչների ջրամատակարարման հուսալիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում․