|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
Չորեքշաբթի օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը՝ աջակցեք, որ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, եւ եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ լինի նոր սահմանադրությանը, հրաժարական կտամ: Եթե կողմ լինի, կստորագրեմ խաղաղության համաձայնագիրն ու այդ դեպքում եւս հրաժարական կտամ։ Այսինքն՝ ցանկացած ելքի դեպքում հրաժարականն անխուսափելի է։ Պարզվում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում։
Մեզ հետ զրույցում որոշ ՔՊ-ականներ սրտնեղեցին, թե ընտրությունից 5 ամիս է անցել, իսկ իրենք առաջիկա 5 տարիների հետ կապված պլաններ ունեն, ի՞նչ է նշանակում` հրաժարական կտամ կամ կգնամ արտահերթի: Այս սցենարի մեջ նրանք իշխանության վախճանը, ըստ այդմ` իրենց մշուշոտ ապագան են տեսնում եւ անհանգստացած են: Սա նշանակում է` ավարտվում է ՔՊ-ի ոսկե դարը, եւ իրենք, որ բավականին երիտասարդ են, պետք է մտածեն իրենց ապագայի մասին, ուստի որոշում են կայացրել առաջիկայում պասիվանալ` իրենց հայտարարություններում զուսպ լինել, որ Նիկոլի հետ չոչնչանան, Նիկոլից հետո էլ կյանք ունենան։
Գուցե նաեւ այս անհանգստությունն է պատճառը, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը խոսքը փոխեց, թե սահմանադրությունը փոխելու դեպքում ինքը հաջորդ ընտրություններին, այսինքն` 2031 թվականին չի առաջադրվի: