կարևոր
481 դիտում, 21 րոպե առաջ - 2026-11-19 17:08
Աշխարհ

Ղրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին

Ղրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին

Ղրիմի կամրջի հարվածներին Ռուսաստանի պատասխան գործողություններն ավելի ցավոտ կլինեն։ Այս մասին Չինաստանում ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններից հետո լրագրողներին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ուկրաինան սկսել էր Սև ծովում հարձակվել ռուսական լցանավերի վրա, ինչին Մոսկվան հայելային, բայց ավելի ցավոտ պատասխան էր տվել։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ կամուրջը բացառապես քաղաքացիական կառույց է և վաղուց չի օգտագործվում ռազմական նպատակներով: Նա հաստատել է, որ կամուրջը կվերանորոգվի։

Պուտինի խոսքով՝ ինքն ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է կրակի մասնակի դադարեցման հնարավորությունը, սակայն Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո հրաժարվել է հետագա պայմանավորվածություններից: հարվածի հետևանքով անօդաչու թռչող սարքի մարտական մասն ընկել է կառույցի աջ կամարի վրա՝ թերակղզու կողմից։ Ավտոմոբիլային երթևեկությունը փակվել է ամբողջ օրվա ընթացքում, ընդ որում՝ գնացքները շարունակել են երթևեկել բնականոն ռեժիմով։ Ավելի ուշ ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է դարձափոխային (ռևերսիվ) ռեժիմով։